Ամերիկացի կոնգրեսականները մտահոգված են ԱՄՆ-ում բնակվող մահմեդականների ծայրահեղականացմամբ

PanARMENIAN.Net - Այս շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումներ տեղի կունենան ԱՄՆ-ում բնակվող մահմեդականների ծայրահեղականացման վերաբերյալ: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, Ներկայացուցիչների պալատի անդամ Պիտեր Քինգը (Նյու Յորքից ընտրված հանրապետական) ասել է, որ լսումները հիմնավորված են նրանով, որ Ալ-Քաեդային համակրող ամերիկացիները սպառնալիք են երկրի անվտանգության համար:

Սակայն, Ներկայացուցիչների պալատի անդամ Քիտ Էլլիսոնը (Մինեսոտայից ընտրված դեմոկրատ) Կոնգրեսի պատմության մեջ առաջին մահեմդական անդամը, նույն հեռուստահաղորդման մեջ մտահոգություն է հայտնել, որ այդ լսումները կանխակալ մոտեցման դրսևորում կլինեն որոշակի կրոնական փոքրամասնության հանդեպ:

Չնայած հորդառատ անձրևին, մի քանի հարյուր մարդ, հավաքվել էին կիրակի օրը Նյու Յորքում՝ բողոքելով Կոնգրեսում կայանալիք լսումների դեմ, հայտնում է VOA News-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---