// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայաստանում համաձայն չեն «Boom-Boom» երգի ընտրության հետ` «Եվրատեսիլ-2011»-ում կատարելու համար

Հայաստանում համաձայն չեն «Boom-Boom» երգի ընտրության հետ` «Եվրատեսիլ-2011»-ում կատարելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանում «Եվրատեսիլ-2011»-ի երկրպագուները գտնում են, որ «Boom-Boom» երգը, որով երգչուհի Էմմին ելույթ կունենա երգի մրցույթում, անարդար ճանապարհով է ընտրվել: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած հայտարարության մեջ, երգի ընտրության մեջ բացակայում է արդարությունն ու գործողությունների տրամաբանությունը, քանի որ, երկրպագուների կարծիքով, բոլոր հայկական ինտերնետ-պորտալներում, արտասահմանյան կայքերում, սոցիալական ցանցերում քվեարկության առաջատարն էր «AYO» ստեղծագործությունը: «Boom-Boom» երգը ռուս կատարող Ժասմինի «Ինիյսկոե դիսկո» երգի պլագիատն է»,- ասվում է երկրպագուների հայտարարության մեջ` ավելացնելով, որ sms-հաղորդագրությունները հօգուտ «AYO» երգի չէին հասնում հասցեատիրոջը:

Երկրպագուների խոսքով, «Boom-Boom» ստեղծագործության ընտրությունը հակասում է մարդկանց մեծամասնության ընտրությանը, այդ թվում` Սփյուռքի հայերի, որոնք իրենց ձայնը տալիս են Հայաստանի համար: Մրցույթի հայ երկրպագուները պահանջել են մինչև մարտի 10-ը չեղյալ հայտարարել մարտի 5-ին կայացած քվեարկությունը և «AYO» երգն ընտրել Էմմի կողմից Եվրատեսիլ-2011-ում կատարելու համար:

 Ուշագրավ
Նախագծի հեղինակն է Պետրոս Ծամերյանը, համահեղինակը՝ Գրիգոր Բաղդագուլյանը
Մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 24-ին է
Հայաստանը ֆիլմերը ստանում է ՌԴ-ից, ուստի՝ հայ հանդիսատեսին այն կհասնի նույն տեսքով, ինչ ռուսաստանցի հանդիսատեսին