Մինսկի խումբը կպատմի ԵԱՀԿ գործող նախագահին Ղարաբաղի շուրջ բանակցությունների ընթացքի մասին![]() 9 մարտի 2011 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Վիլնյուսում մարտի 9-ին տեղի կունենա ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) ու Իգոր Պոպովի (Ռուսաստան) հետ: Հանդիպմանը ներկա կլինի նաև ԵԱՀԿ գործող նախագահի Լեռնային Ղարաբաղի գծով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպմանը կքննարկվեն ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հետ կապված հարցեր: Քննարկմանը անդրադարձ կլինի Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած վերջին հանդիպմանը: Նախատեսվում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների քննարկում, հայտնում է Լիտվայի ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |