Էրդողան. Լիբիայի դեմ ՆԱՏՕ-ի գործողությունն անօգուտ ու վտանգավոր կլինի

Էրդողան. Լիբիայի դեմ ՆԱՏՕ-ի գործողությունն անօգուտ ու վտանգավոր կլինի

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Լիբիայի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական գործողության վտանգի մասին, երկուշաբթի հանդես գալով Ստամբուլում փոփոխությունների առաջնորդների գագաթնաժողովում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք արդեն տեսել ենք, որ ներխուժումը, հատկապաես ռազմական միջոցների կիրառմամբ, չի նպաստում խնդրի լուծմանը, այլ, հակառակը, խորացնում է այն»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Ստամբուլի համաժողովին մասնակցում են նաև ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալ Գոռը, մի շարք երկրների ղեկավարներ: Փետրվարի 15-ից Լիբիայում շարունակվում է ժողովրդական ապստամբությունը շուրջ 40 տարի երկրում իշխող Մուամար Քադաֆիի դեմ: Լիբիան փաստորեն կիսվել է Արևմուտքի ու Արևելքի: Վերջին օրերին կառավարական զորքերը ճնշում են ամպստամբներին՝ մոտենալով ապստամբների կենտրոն Բենգազիին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---