Ադրբեջանին ձեռնտու է շփման գծում լարվածության պահպանումը, վստահ է ղարաբաղցի պատգամավորը![]() 15 մարտի 2011 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ բանակցություններ վարել, քանի որ բանակցային գործընթացը տանում է Արցախի Հանրապետության անկախության օրինականացման: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Պաշտոնական Բաքուն ամեն կերպ փորձում է խեղաթյուրել բանակցությունների էությունը, քանի որ բանակցությունները տանում են Ղարաբաղի կարգավիճակի միջազգային ճանաչման, ինչի հետ Ալիևների կլանը չի կարող հաշտվել: Հենց այդ պատճառով ադրբեջանական կողմը սադրիչ գործողություններով լարում է իրադրությունը ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գծում և անընդհատ հանդես է գալիս ռազմական սպառնալիքներով»,- ասել է Աթանեսյանը` ավելացնելով, որ շփման գծում լարվածության պահպանումը ձեռնտու է Ադրբեջանին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |