Ռուս-թուրքական գործընկերությունը հիմնված է բավական կարճաժամկետ շահերի վրա, համոզված է վրացի փորձագետը![]() 17 մարտի 2011 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարդ են: Նրանց շահերը համընկնում են շատ հարցերում, ինչը չի բացառում մրցակցությունն այլ ոլորտներում: Այդ մասին հայ լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հետազոտությունների միջազգային վրացական կենտրոնի ղեկավար Գեորգի Տարհան-Մուրավին: «Ես ռուս-թուրքական հարաբերությունները կանվանեի տակտիկական, այլ ոչ թե ռազմավարական: Այդ գործընկերությունը հիմնված է գործնականության և բավական կարճաժամկետ շահերի վրա: Վախենամ, որ թեև Հայաստանը Ռուսաստանի «ռազմավարական գործընկերն է», նրա շահերն այստեղ գերիշխող չեն և նա դիտարկվում է Ռուսաստանի կողմից զուտ սեփական շահերի տեսանկյունից»,- ասել է վրացի փորձագետը` մեկնաբանելով Մոսկվայում տեղի ուենցած ռուս-թուրքական բանակցությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |