Տիգրան Սարգսյանը մեծ ներուժ է տեսնում բարեփոխումների իրականացման ճանապարհին ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման հարցում18 մարտի 2011 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության բոլոր կառույցները պատրաստ են լիակատար և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչը լրջագույն հնարավորություն է տալու կառավարությանը 2011թ. նոր թափ հաղորդել բարեփոխումներին: Այդ մասին մարտի 18-ին, բացելով կառավարության նիստը, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ամփոփելով Բրյուսել կատարած եռօրյա աշխատանքային այցի արդյունքները: Նրա խոսքով, ԵՄ-ն Հայաստանին առաջարկում է բազմազան գործիքակազմ` օգտվելու Եվրամիության օժանդակությունից: «Դա նշանակում է, որ էապես պետք է ակտիվացնել բոլոր գերատեսչությունների համագործակցությունը Եվրամիության համապատասխան կառույցների հետ: Մեր նախարարներն առաջին հերթին պետք է ուղղակի կապերի մեջ լինեն իրենց գործընկերների հետ Բրյուսելում և այդ կապերն օգտագործեն ի նպաստ այն բանի, որ մի կողմից մեզ համար հասանելի լինեն այդ գործիքները, մյուս կողմից ավելի ճշգրիտ ներկայացվեն այն խնդիրները և առաջնահերթությունները, որ ծառացած են մեր գերատեսչությունների առջև»,- ասել է նա: Դրա հետ մեկտեղ վարչապետն ընդգծել է, որ իր հանդիպումները Բելգիայի վարչապետի, Սենատի ղեկավարի և խորհրդարանի նախագահի հետ վկայում են, որ կա բավականին մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու առումով: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |