Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարության համար հանգանակվել է ավելի քան 11 մլն դոլար19 մարտի 2011 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Մատենադարան»-ի հիմնադրամին հանգանակվել է 11 մլն 120 հազար դոլար, լրագրողներին հայտնել է «Մատենադարան» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Չիթչյանը: Նրա խոսքերով, ամենամեծ բարերարը դարձել է Մոսկվայի «Մոնարխ» կազմակերպության ղեկավար Սերգեյ Համբարձումյանը, որը նվիրել է 7 մլն 120 հազար դոլար, երկրորդ բարերարը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, որը նվիրել է 2 մլն 840 հազար դոլար: Հիմնադրամը ստեղծվել է 2008-ին Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությանն աջակցելու նպատակով: Մատենադարանի նոր մասնաշենքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է «Մատենադարան» ՊՈԱԿ-ի տեխնիկական առաջադրանքի հիման վրա նախագծված նոր մասնաշենքի հնարավորությունները: Նշվել է, որ այն նախատեսված է գիտահետազոտական գործունեության, ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի և գրադարանային ֆոնդերի պահպանության, վերականգնման, թվայնացման աշխատանքների կազմակերպման, գիտաշխատողների սպասարկման, գիտաժողովների անցկացման համար և հագեցված է նորագույն ինժեներական համակարգերով: Նոր մասնաշենքում կառուցվում է նաև դահլիճ` տեսահամակարգով և 4 լեզվով համաժամանակյա թարգմանության հնարավորությամբ: «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական բարեգործական հիմնադրամի Մատենդարանի համար նախատեսված ծրագրերի շրջանակում նորակառույց մասնաշենքը կկահավորվի, ձեռք կբերվեն վերականգնողական և թվայնացման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ սարքեր և սարքավորումներ: Նոր մասնաշենքի ընդհանուր մակերեսը կազմում է 11358 քմ, ծավալը` 54462 խմ: Նոր մասնաշենքը շահագործման է հանձնվելու 2011-ի օգոստոսին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |