Կենսաթոշակների վճարումը Հայփոստի կողմից զգալի արդյունքներ է տալիս՝ չվճարված գումարները վերադարձվում են բյուջե21 մարտի 2011 - 18:46 AMT PanARMENIAN.Net - «Հայփոստ» ընկերությունը, որն ըստ ՀՀ կառավարության 2011թ. հունվարի որոշման կատարում է թոշակների վճարումները, պետբյուջե է վերադարձրել չվճարված գումարները: Ինչպես մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը՝ ամփոփելով ՎՊ-ի մարտի 21-ի նիստի արդյունքները, «Հայփոստ» ՓԲԸ-ում հայտնել են, որ ընկերությունը խստորեն կատարում է կենսաթոշակների վճարման կարգը՝ ղեկավարվելով հետևյալ սկզբունքով՝ կա թոշակառու-կենսաթոշակը վճարվում է: «Թե որքանով կհաջողվի կարգավորել թոշակառուների ցուցակները, տնտեսել պետական միջոցները, դեռ ստույգ հայտնի չէ: Սակայն 2011թ. հունվար-փետրվարի տվյալները ինքնին խոսուն են: Հայփոստում հաղորդեցին, որ թոշակառուների փետրվարի ցուցակում կար 464 236 մարդ: Կենսաթոշակ ստացել է 444 420 մարդ: Ստացվում է, որ մոտ 19 հազար թոշակառու, որոնց անունները եղել են ցուցակում, չեն ստացել թոշակները: Դեռ հայտնի չէ, թե ովքեր են այն հազարավոր քաղաքացիները, ում անունները եղել են ցուցակում, սակայն նրանք թոշակ չեն ստացել»,-ասել է Զաքարյանը: Նա հայտարարել է նաև, որ Հայաստանի ղեկավարությունը վճռական է կենսաթոշակների վճարումների համակարգում ստուգումների հարցում և առաջիկայում ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումներ կկատարի ՎՏԲ բանկում, որը նույնպես թոշակներ է վճարում քաղաքացիներին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |