Արևմուտքը մտադիր է Թուրքիայի տարածքում անկախ Քրդստան ստեղծել, գտնում է թուրք փորձագետը22 մարտի 2011 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Արևմուտքի ծրագրերի համաձայն Լիբիայից և Իրաքից հետո հաջորդ թիրախը լինելու է Թուրքիան: Այդ մասին հայտնել է թուրք վերլուծաբան Բյուլենթ Էսինօղլուն: «Թուրքերը չեն գիտակցում և չեն զգում այդ վտանգը, քանի որ ամերիկացիներն անում են ամեն հնարավորը, որպեսզի կոծկեն այն»,- գտնում է նա: Նրա խոսքով, իմպերիալիստները նպատակ են հետապնդում անջատել Իրանի արևմտյան, Իրաքի հյուսիսային և Թուրքիայի հարավ-արևելյան հատվածները և այդ տարածքում անկախ Քրդստան ստեղծել: «Քրդական և հայկական հարցերի լուծման գործընթացներում Թուրքիան թուլացրել է իր դիրքերը: Իսկ պատերազմն արդեն սարերի հետևում չէ: Թուրք ժողովուրդը պետք է սթափվի, խելք հավաքի և ճիշտ դասեր քաղի Լիբիայի վրա դաշնակիցների հարձակումից: Թուրքիան այժմ ամենից շատ մտավոր մոբիլիզացիայի, Արևմուտքի նպատակների մասին տեղեկատվության կարիք ունի»,- ընդգծել է Էսինօղլուն, հաղորդում է Ulusalkanal-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |