2010-ին պետության կապիտալ ծախսերի 85 տոկոսը բաժին է ընկել Հայաստանի մարզերին

2010-ին պետության կապիտալ ծախսերի 85 տոկոսը բաժին է ընկել Հայաստանի մարզերին

PanARMENIAN.Net - 2010-ին պետության կապիտալ ծախսերի 85 տոկոսը բաժին է ընկել մարզերին. 2008-ի մարզերին բաժին ընկած 70 տոկոսի և Երևանին` 30 տոկոսի փոխարեն: Այդ մասին լրագրողներին մարզային զարգացման հայեցակարգի քննարկման ժամանակ հայտարարել է փոխվարչապետ, Հայաստանի տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Նրա խոսքերով, այդ կապիտալ ծախսերի մեջ են մտնում ենթակառուցվածքների, ճանապարհների, ոռոգման համակարգերի, բնակարանային շինարարությունը:

Գևորգյանը նաև նշել է, որ նոր հայեցակարգը հնարավորություն կտա առաջին անգամ ստեղծել մարզերի անհամաչափ զարգացումը և պետական միջոցները ծախսելու արդյունավետությունը որոշող մեթոդաբանություն, մեկ այլ կողմից` թույլ կտա երևան հանել մարզերում առկա առաջնային խնդիրները, և միջոցներն ուղղել բյուջեից կամ այլ աղբյուրներից դրանց լուծմանը: «Կարծում եմ, որ հայեցակարգն օգտակար կլինի հաջորդ տարվա բյուջեն ձևավորելիս»,- ասել է նա և հավելել, որ հայեցակարգը մի քանի ամիսների ընթացքում մշակվելու է և ներկայացվելու կառավարությանը: Ինչ վերաբերվում է հայեցակարգի իրականացման ժամկետներին, ապա, փոխվարչապետի խոսքերով, դրանք կախված են լինելու յուրաքանչյուր տարվա ռեսուրսային գնահատականներից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---