Քադաֆին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունն իր երկրում՝ ՆԱՏՕ-ին համեմատելով Հիտլերի հետ![]() 29 մարտի 2011 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին դիմել է համաշխարհային հանրությանը՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունն իր երկրում, հաղորդում է Agence France-Presse-ը: Միջազգային կոալիցիայի երկրների ղեկավարներին ուղղված նամակում Լիբիայի առաջնորդը նրանց գործողությունները «բարբարոսական է համարել»: Մարտի 29-ին Լոնդոնում անցնում է Լիբիայի իրավիճակին նվիրված գագաթնաժողովը: Գագաթնաժողովին մասնակցում է 35 երկիր՝ ներառյալ յոթ արաբական պետություններ: Հավաքվածներին ուղղված կոչում Քադաֆին ՆԱՏՕ-ի ավիահարվածները համեմատել է Հիտլերի գործողությունների հետ Երկրորդ համաշխարհային պատերազմում: Ռազմական գործողությունը Լիբիայում անց է կացվում մարտի 19-ից: Միջազգային միջամտությունն արտոնել է ՄԱԿ-ը: Գործողությունը ենթադրում է թռիչքներից զերծ գոտու ստեղծում Լիբիայում, ինչպես նաև կետային հարվածներ Քադաֆիի դիրքերին: Կոալիցիայի միջամտությունը հանգեցրեց լիբիացի ապստամբների ուժեղացման, որոնք նախորդ շաբաթվա վերջում հակագրոհ ձեռնարկեցին: Մարտի 28-ին Քադաֆիի ուժերը կասեցրին ապստամբների առաջխաղացումը Սիրտ քաղաքի մերձակայքում, գրում է Lenta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |