Հայտարարվել է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի խորհրդանիշի և հուշամեդալի լավագույն էսքիզների մրցույթ31 մարտի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովը հայտարարում է հոբելյանական խորհրդանիշի /լոգոյի/ և հուշամեդալի լավագույն էսքիզների մրցույթ: Էսքիզները պետք է պատրաստվեն իրական չափերով, A-4 ձևաչափի թղթի վրա: Էսքիզի վրա անպայման պետք է ներկայացված լինեն հուշամեդալի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը: Հուշամեդալի էսքիզը պետք է ունենա «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կամ «Արցախի Հանրապետություն» և «1991-2011թթ.» կամ «20» գրառումները: Էսքիզներն ընդունվում են ստվարաթղթի վրա` սև-սպիտակ, գունավոր տարբերակներով և էլեկտրոնային կրիչներով: Էսքիզներին պետք է կցվեն հեղինակի մասին տեղեկություններ /անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, հեռախոսի համար/ Էսքիզները պետք է ներկայացնել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի «Արվեստի և ժողովրդական ստեղծագործության բաժին»: Հայտերի ընդունման ժամկետը` մինչև ապրիլի 30-ը: Ներկայացված աշխատանքները կքննարկվեն պետական հանձնաժողովի կողմից: Սահմանված է «խորհրդանիշի լավագույն էսքիզ» և «հուշամեդալի լավագույն էսքիզ» մրցանակներ /250 000-ական դրամ /: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |