Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կցուցադրվեն գեղարվեստական ապակեգործության աշխատանքներ31 մարտի 2011 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ցուցահանդեսը կբացվի 2011 թ. ապրիլի 1-ին «Ցուցասրահ Մեկ»-ում: Գեղարվեստական ապակեգործության նոր ընտրանի Ջերարդ. Լ. Գաֆէսճեան հավաքածուից` ստեղծված միջազգայնորեն մեծ ճանաչում վայելող ապակեգործների, այդ թվում` չեխ Իվան Մարեշի, Յարոմիր Ռիբակի, Պավել Տրնկայի, Վլաստիմիլ Բերանեքի, Միլան Հանդլի, ամերիկացի Ջոն Կունի և Հերբ Բաբքոքի, սլովակ Յան Զորիչակի, շվեդ Բերտիլ Վալիենի կողմից: Գեղարվեստական ապակեգործության լավագույնը, լուսաշող և հնչեղ գույներ, ոգեշնչում յուրաքանչյուր ստեղծագործությունում: Ցուցադրության գարնանային ոգին նոր հնչերանգ կստանա, երբ ապրիլի կեսին Այցելուների կենտրոնում տեղադրվի Զատիկի ծառը, որը կներկայացնի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Զատկական ծրագրի պատանի մասնակիցների աշխատանքները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |