Աղանդները Հայաստանում ակտիվորեն փորձում են միջամտել երկրի քաղաքական կյանքին 5 ապրիլի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գրեթե բոլոր կրոնական խմբերը տարբեր բիզնեսով են զբաղված: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Ըստ նրա, կրոնական խմբերը Հայաստանում զբաղվում են ոսկու ու ադամանդների առք ու վաճառքով, սննդամթերքի արտադրությամբ, հյուրանոցային բիզնեսով: Մասնագետը մեծ բացթողում է համարել այն, որ Հայաստանում չկա կրոնական աղանդների վերահսկողական կառույց: Ըստ նրա, գործնականում հնարավոր չէ պարզել, թե ինչ է կատարվում կրոնական խմբերում: Ալեքսանդր Ամարյանը նշել է նաև, որ կրոնական կազմակերպությունները մեծ փորձ են ձեռք բերել հոգեորսության գործում և փորձում են ակտիվ լինել ոչ միայն սոցիալական, այլ նաև քաղաքական կյանքում: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |