PanARMENIAN.Net-ի թղթակից Հասմիկ Բաբայանը կանանց դարցի առաջնության հաղթող է ճանաչվել 7 ապրիլի 2011 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին «No problem» զվարճանքի կենտրոնում կայացավ դարցի «Սպորտ հանուն հավասար հնարավորությունների» խորագրով առաջնությունը, որը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» և «Արևելք առաքելություն» հասարակական կազմակերպությունները` Հայաստանի Դարցի ֆեդերացիայի աջակցությամբ: Առաջնության նպատակն է հասարակայնության ուշադրությունը գրավել սահմանափակ հնարավորություններով մարդկանց նկատմամբ: Այս առաջնությունը նվիրված է մայրության և գեղեցկության տոնին: Առաջնությանը մասնակցում էին լրագրողներ, զանազան հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ, իսկ հատուկ հյուրերն էին գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանն ու Զավեն Անդրիասյանը: Տղամարդկանցից հաղթող ճանաչվեց Անդրիասյանը, որը եզրափակչում առավելության հասավ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի Սամվել Ջինանյանի նկատմամբ: Երրորդ տեղը զբաղեցրեց Հայկ Պետրոսյանը totalfootball.am կայքից: PanARMENIAN.Net ի թղթակից Հասմիկ Բաբայանն իրեն հավասարը չուներ կանանց մրցապայքարում և զբաղեցրեց առաջին տեղը: Սոնա Ավետիսյանն ու Սվետլանա Ջանունցը զբաղեցրեցին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը, նրանք երկուսն էլ ներկայացնում էին «Հույսի կամուրջ» կազմակերպությունը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |