Նիդերլանդների ադրբեջանական համայնքը հանդես է գալիս Իլհամ Ալիևի դեմ 8 ապրիլի 2011 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական համայնքն ապրիլի 6-ին բողոքի ակցիա է անցկացրել Նիդերլանդների խորհրդարանի շենքի մոտ: Ակցիայի մասնակիցներն աջակցություն են հայտնել Ադրբեջանում ժողովրդավարական փոփոխություններին և դատապարտել Ադրբեջանի կառավարության բռնությունը լրագրողներին և ակտիվիստների նկատմամբ, գրում է Azerireport-ը: Ցուցարարները վանկարկել են կարգախոսներ Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի դեմ, պահանջել են ազատություն քաղբանտարկյալներին և կոչ արել երկրում իրականացնել քաղաքական բարեփոխումներ: Ցուցարարների ձեռքերում եղել են պաստառներ բանտարկված լրագրող Էյնուլ Ֆաթուլաևի լուսանկարներով, «Ալիև, հեռացիր և թույլ տուր մեզ ապրել» կարգախոսներով: Ցուցարարների հետ հանդիպել են Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչներ Հարի վան Բոմելը և Վասիլա Գաչին:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |