Յեմենում վիրավորվել են հարյուրավոր ցուցարարներ, անկարգությունները շարունակվում են![]() 10 ապրիլի 2011 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Յեմենի մայրաքաղաք Սանայում հակակառավարական բողոքի ցույցի մասնակիցներ տուժել են ոստիկանության հետ բախումների արդյունքում: Հաղորդվում է, որ շատերին տեղափոխել են հիվանդանոց տարբեր աստիճանի մարմնական վնասներով: Ինչպես հաղորդում է BBC-ն, Սանայում ոստիկանները շրջափակել են ցուցարարներին, ցույցն անցկացնելու շրջանում փակել են փողոցները և կրակ բացել: Ականատեսները պնդում են, որ մոտակա տների տանիքներից ցուցարարների վրա կրակել են դիպուկահարներ: Յեմենում բողոքի ցույցերը նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհիի դեմ շարունակվում են արդեն մի քանի ամիս: Ավելի վաղ Պարսից ծոցի երկրների առաջնորդներն առաջարկել են Սալեհիին կամավոր կերպով հրաժարական տալ՝ լիբիական դեպքերի կրկնությունից խուսափելու համար, սակայն նախագահը հրաժարվել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |