Եվրատեսիլի մասնակիցները շարունակում են փրոմո-տուրերը Եվրոպայում![]() 11 ապրիլի 2011 - 11:31 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի մասնակիցներն արդեն ներկայացրել են իրենց երաժշտական տեսահոլովակները: Այս պահի դրությամբ, վերջինները, ով ներկայացրել է տեսահոլովակը, եղել են Հայաստանը (Էմմի՝ Boom-Boom), Մեծ Բրիտանիան (Blue – I can), Բելգիան ( Witloof Bay – With love baby), Ուկրաինան (Միկա Նյուտոն Angel), Թուրքիան (Յուկսեկ Սադակատ՝ Live it up), Գերմանիան (Լենա Մեյեր-Լենդրութ՝ Taken by a stranger), Բուլղարիան (Պոլլի Ջենովա՝ Na inat): Տեսահոլովակները դեռ չեն ներկայացրել Լատվիան, Լիտվան, Ավստրիան, Դանիան, Էստոնիան, Բոսնիան ու Հերցոգովինան: Մասնակիցների մեծ մասը մեկնել է փրոմո-տուրերի ներկայացնելու համար իրենց հիթերը: Այս տարի Դյուսելդորֆում կայանալիք «Եվրատեսիլ-2011»-ին կմասնակցի 43 երկիր: Մասնակից երկրներն արդեն անց են կացրել ազգային ընտրական փուլերն ու ընտրել իրենց մասնակիցներին: Ինչպես հայտնում է «Եվրատեսիլ-2011»-ի պաշտոնական կայքը, Եվրոպական հեռարձակողների միությունն արդեն ստացել է բոլոր մասնակիցների երգերը: Էմմին հանդես կգա մայիսի 10-ին: Boom-Boom երգի հեղինակներն են Apricota խումբը (երաժշտություն), Սոսի Խանիկյանը (տեքստ), Արա Թորոսյանը (գործիքավորում): ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |