Վերջին 5 տարում Հայաստանում սպանվել է շուրջ 70 000 թափառող շուն12 ապրիլի 2011 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ըստ պաշտոնական տվյալների, միայն վերջին 5 տարում Երևանում գրանցվել է 100 000 թափառող շուն, որոնցից 70 000-ը սպանվել է, իսկ 30 000-ը ենթարկվել ստերիլիզացման: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կենդանիների պաշտպանության «Propose» ընկերության ներկայացուցիչ Նարե Արամյանը: Նա նշել է, որ հայտնի չէ, թե որտեղ են թաղում այդ շներին: Ըստ նրա, յուրաքանչյուր տարի թափառական շների քանակն Երևանում ավելանում է: «Մենք բազմիցս ենք դիմել Երևանի քաղաքապետարան, որպեսզի համագործակցելով, լուծենք այս խնդիրը, սակայն քաղաքապետարանն այդպես էլ չարձագանքեց»,-ասել է նա: Արամյանը հայտնել է նաև, որ ամեն տարի Հայաստանի բյուջեից հատկացվում է 500 000 դոլար թափառող շների ոչնչացման համար: Նա նշել է նաև, որ նման քաղաքականությունը չի կարող լուծել խնդիրը: Իր հերթին «Փրկենք կենդանիներին» հասարակական կազմակերպության ղեկավար Նունե Մեհրաբյանն ասել է, որ կենդանիների սիրահարների համբերությունն արդեն ավարտին է մոտենում: Ըստ նրա, հավանաբար, քաղաքապետարանին այդ խնդիրը չի հետաքրքրում և նա շահագրգռված չէ լուծել այն: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |