ԱՀՀ-ն կոնգրեսականներին կոչ է արել մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը![]() 13 ապրիլի 2011 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) գործադիր տնօրեն Բրայան Արդունին հանդիպել է կոնգրեսական Ջեքի Սփիերի և Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Սթենի Հոյերի հետ: «Ես գնահատում եմ ԱՀՀ ջանքերն իր քաղաքական դիրքորոշման ուղղությամբ և հպարտանում եմ, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը տեղի կունենա Կոնգրեսում: Մենք կշարունակենք մեր աշխատանքը Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ` դրա հակառակորդներին դատապարտելով պարտության»,- նշել է Սփիերը: Բրայան Արդունին իր հերթին նշել է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության կարևորությունը, չնայած, որ ԱՄՆ-ի բյուջեն դեռևս հաստատված չէ: «Մենք Կոնգրեսի անդամներին կոչ ենք անում մասնակցել ապրիլի 13-ի միջոցառմանը: ԱՀՀ-ն կշարունակի իր աշխատանքը ԱՄՆ հայ համայնքի առանցքային առաջնահերթությունների առաջխաղացման ուղղությամբ»,- ընդգծել է Արդունին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |