Ֆրանսիացի փորձագետ. Մոսկվային ղարաբաղյան կարգավորման «ղեկին» մենակ թողնելը վտանգավոր է15 ապրիլի 2011 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, վերլուծաբան Կայծ Մինասյանը վտանգավոր է համարում Մոսկվային ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի «ղեկին» մենակ թողնելը: «Ֆրանսիացիներն ու ամերիկացիները բաց թողեցին պահը, և Ռուսաստանն իր ձեռքը վերցրեց իրադրության վերահսկումը»,- նշել է վերլուծաբանը հայ լրագրողներին տված հարցազրույցում: Կայծ Մինասյանը վստահ է, որ 2008թ. նոյեմբերից մինչև 2011թ. հունվար Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում մեկ այլ` զուգահեռ գործընթաց է սկսել: Ինչպես նշել է փորձագետը, Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը հավասարաչափ բավարարված չեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մադրիդյան առաջարկներով: «Մոսկվան դեմ է տարածաշրջան միջազգային ուժերի մուտքին, Ադրբեջանը դեմ է Ղարաբաղի ինքնորոշմանը, իսկ Հայաստանը` տարածքներից զորքերի դուրսբերմանը: Բայց պաշտոնապես բոլոր այդ պետությունները դրական պատասխան են տալիս Մադրիդյան սկզբունքներին: Նրանք գիտեն, որ այդ սկզբունքները չեն կիրառվելու: Այդ մասին գիտեն և' Ֆրանսիան, և' ԱՄՆ, սակայն առայժմ զգուշություն են ցուցաբերում»,- ասել է Մինասյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |