«Բամբիռը» պարգևատրվել է մշակույթի նախարարության Ոսկե մեդալով16 ապրիլի 2011 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Հայ ժամանակակից երգարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև «Բամբիռ» խմբի հիմնադրման 30-ամյակի առթիվ` խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Բարսեղյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, ասվում է նախարարության պաշտոնական կայքէջում: Գագիկ Բարսեղյանը ծնվել է 1954թ. Երևանում: 1978 թ.-ին հիմնել է «Բամբիռ» ֆոլկ-ռոք խումբը: Նա ավելի քան 200 երգերի հեղինակ է: Գրել է երաժշտություն բազմաթիվ թատերական բեմադրությունների և կինոների համար: Այժմ «Բամբիռ» խումբը հանդես է գալիս նոր, երիտասարդ կազմով, որի մեջ է նաև Գագիկ Բարսեղյանի որդին` Նարեկ Բարսեղյանը: ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |