Բեռնում ցուցադրվել է Էրիկ Ֆրիդլերի հանրահայտ «Աղետ. Մի Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը16 ապրիլի 2011 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանումհայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի և «Վտանգված ժողովուրդների ընկերակցություն» կազմակերպության նախաձեռնությամբ Բեռնի արվեստի թանգարանի կինոդահլիճում ցուցադրվել է գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի նկարահանած «Աղետ. Մի Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, 90 րոպեանոց ֆիլմի ցուցադրությանը հաջորդեցին քննարկումներ` կինոռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի և Դողան Ախանլիի մասնակցությամբ: Գերմանիայում բնակվող թուրք գրողը Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Վերջին դատարանի դատավորները» գրքի հեղինակն է: «Աղետ» ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատեսների, Թուրքիայում ամերիկացի և եվրոպացի դիվանագետների (այդ թվում` Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի, Գերմանիայի դեսպան Մետտեռնիխի և այլոց), ինչպես նաև հումանիտար առաքելություններով այնտեղ գտնվածների հիշողությունների հիման վրա: Ֆիլմի ցուցադրումը նախատեսվում է նաև հեռուստատեսությամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Անի Սամսոնյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Նա նաև հայտնել է, որ քաղաքական գործունեությունը շարունակելու է Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումը կհետաձգվի 1-2 ամսով Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել ավագանու որոշման նախագիծ ՔԿ. Բողոքի ակցիայի 8 մասնակից կալանավորվել է Համացանցից ստացվել և զննվել են մի շարք տեսաձայնագրություններ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրով առցանց դիմումներն ընդունվում են Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները |