Հայ կատարողներով թուրքական երգչախումբը կարող է արժանանալ 2012-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի17 ապրիլի 2011 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Անթաքիայի քաղաքակրթությունների երգչախումբը, որը կազմված է ազգային փոքրամասնություններից, այդ թվում՝ Թուրքիայի հայերից, կարող է արժանանալ 2012-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ինչպես գրում է թուրքական Zaman թերթը, երգչախումբը ներկայացվել է մրցանակի Նոբելյան մրցանակի դափնեկիրների օգնությամբ: Երգչախմբի ղեկավար Յլմազ Օզֆիրատայի խոսքերով, երգչախմբում երգում են տարբեր մասնագիտությունների, կրոնական և էթնիկական պատկանելության տեր մարդիկ: Երգչախումբը կատարում է ինչպես թուրքական, այնպես էլ հայկական ժողովրդական երգեր: Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է 1901-ից: 2010-ին նրա դափնեկիր է դարձել չինացի Լյու Սյաոբոն: Ավելի վաղ խաղաղության Նոբելյան մրցանակ են ստացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչյովը, ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ նախկին ղեկավար Մոհամմեդ էլ Բարադեին, որին հիմա անվանում են եգիպտական ընդդիմության ղեկավար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |