ԱՄՆ-ում կբացվի ամերիկահայ նկարիչ Արթուր Փինաջյանի անհատական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Կալիֆորնիայի Բըրբանք քաղաքում, Սբ. Լեվոն հայկական եկեղեցու Զորյան թանգարանում տեղի է ունենալու ամերիկահայ գեղանկարիչ Արթուր Փինաջյանի (1914-1999) անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կկրի «Փինաջյան`Աբստրակցիայի հիմնադրման վարպետներից մեկը» խորագիրը և կշարունակվի մինչև հունիսի 19-ը: Ցուցահանդեսին ընդհանուր թվով կներկայացվի ողջ կյանքի ընթացքում արված 128 կտավ:

Արթուր Փինաջյանը ծնվել է 1914 թ-ին Նյու Ջերսիում: Նա սկսել է իր ճանապարհը 1930-ական թվականներին որպես անիմատոր: Մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին և արժանացել է Բրոնզե աստղի արիության համար:

Նրա աշխատանքները կարելի է բաժանել երկու ժամանակաշրջանի` Վուդսթոքյան (1950 - 1973) և Բելփորթյան (1974 - 1999): Առաջին շրջանի աշխատանքներն աչքի են ընկնում ավելի հագեցած գունային գամմայով, իսկ երկրորդ շրջանը` ավելի նոսր և թույլ գույներով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---