Ռուս փորձագետ. Պետք է անել ամեն ինչ Հայոց ցեղասպանության համատարած ճանաչման հասնելու համար![]() 19 ապրիլի 2011 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյակը անհրաժեշտ է անել ամեն ինչ այդ ողբերգության համատարած ճանաչման հասնելու համար: Այդ մասին «Հայոց ցեղասպանություն. 96 տարի անց…» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտնել է Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Ռուս փորձագետի խոսքով, աշխարհում գոյություն ունեն հարյուր հազարավոր փաստագրական նյութեր, որոնք վկայում են Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի ոչնչացման մասին: «Գոյություն ունի Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի հսկայական քանակություն, որոնցից անհնար է ձերբազատվել, և որքան էլ ժխտեն, որ Ցեղասպանություն չի եղել, դա մարդկության խաբեություն է»,- ասել է Վլադիմիր Զախարովը: Այս համատեքստում ռուս փորձագետը հաղորդել է, որ վերջերս Մոսկվայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության մասին ֆրանսիացի լրագրող Անրի Բարբիի հուշերի գիրքը, որը նաև փաստագրական նյութ է հանդիսանում XX դարի առաջին ցեղասպանության մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |