Լուսին Դինքը ֆիլմ կնկարահանի Վիլյամ Սարոյանի մասին20 ապրիլի 2011 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլաբնակ երիտասարդ կինոռեժիսոր Լուսին Դինքը կնկարահանի Վիլյամ Սարոյանին նվիրված ֆիլմ` «Ճանապարհորդություն Բիթլիս» վերնագրով: Ֆիլմը հաղթող է ճանաչվել ապրիլի 11-13-ը Ստամբուլում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակներում կայացած Վավերագրական ֆիլմերի աջակցությանն ուղղված հանդիպմանը և արժանացել է Եվրասիա համագործակցության հիմնադրամի սահմանած 30 000 դոլար մրցանակին: Լուսին Դինքի` Հրանտ Դինքի եղբոր աղջկա ֆիլմը կպատմի 1964 թվականին Վիլյամ Սարոյանի Բիթլիս կատարած ուղևորության մասին: Ըստ սցենարի` կնկարահանվի այն ճանապարհը, որը Սարոյանը անցել է մինչև Բիթլիս, կցուցադրվեն արխիվային լուսանկարներ, նյութեր և այսօրվա Բիթլիսը: Կլինի Սարոյանի երկու պատմվածքների բեմադրում, և վերջում նրա բոլոր հերոսները կհավաքվեն մեկ հարկի տակ`անիմացիայի միջոցով: Նախատեսվում է համագործակցություն հայ անիմատորների հետ: Նախագծի պրոդյուսերը համշենահայ ռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիր Օզջան Ալփերի եղբայրն է` Սոներ Ալփերը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |