Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայում հանավաբար կքննարկեն Մադրիդյան սկզբունքները21 ապրիլի 2011 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ուշադրության կենտրոնում կրկին լինելու են այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Մերձվոլգյան շրջանի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը: «Ամեն դեպքում դա կարելի է ենթադրել ԵԱՀԿ ՄԽ ապրիլի 14-ի հայտարարությունից, որի համաձայն «եկել է կարգավորման հիմնարար սկզբունքների ամրապնդման և ղարաբաղյան հակամարտության խաղաղության համաձայնագրին անցում կատարելու ժամանակը»: Անտարակույս, բանակցային գործընթացը նախկինի նման գտնվում է ԱՄՆ հոգածության տակ, որը չի թաքցնում իր հետաքրքրությունը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ որոշակի պայմաններով: Այս իրավիճակում ռուսական դիվանագիտությունն օբյեկտիվորեն բարդ խնդրի առաջ է` հաշվի առնելով անելանելի իրավիճակը կարգավորման առաջարկվող փիլիսոփայության հետ: Ինձ թվում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը կողմերի պայմանավորվածությունն է շփման գծում կայունություն պահպանելու հարցում և լայնածավալ ընդհարումները կանխող մեխանիզմների մշակումը»,- ասել է Արեշևը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |