Ամեն տարի բնական աղետները Հայաստանին 33 մլն դոլարի վնաս են հասցնում

Ամեն տարի բնական աղետները Հայաստանին 33 մլն դոլարի վնաս են հասցնում

PanARMENIAN.Net - Ամեն տարի բնական աղետները Հայաստանին հասցնում են 33 մլն դոլարի վնաս: Այդ մասին Երևանում «Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցման համակարգի զարգացումը» միջազգային հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Դաֆինա Գերչևան: Ելնելով դրանից` նա նշել է, որ ավելի արդյունավետ է աղետների կանխարգելմանն ուղղված նախագծերում ներդրումներ կատարել, քան վերացնել դրանց հետևանքները:

Միաժամանակ, նա նշել է, որ, ցավոք սրտի, Հայաստանը բնական աղետների տեսանկյունից բավական խոցելի է: Այդ առումով նա ողջունել է արտակարգ իրավիճակների նախարարության ջանքերը բնական աղետների ռիսկերի նվազեցման հարցում: Միաժամանակ նա հաղորդել է, որ ՄԱԿ վիճակագրության համաձայն միայն անցյալ տարվա ընթացքում աշխարհում տեղի է ունեցել շուրջ 300 բնական աղետ, որոնց զոհ է դարձել 300.000 մարդ: «Հենց այդ պատճառով ՄԱԿ-ը կոչ է անում մշակել արդյունավետ ազգային համակարգ, որը համակարգելու է աղետների ռիսկերի կանխարգելման ջանքերը»,- ասել է նա և հավելել, որ ՄԱԿ-ը պատրաստ է այդ հարցերում աջակցել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---