Եվրոպայի հայերի համագումար. Միջազգային հանրությունն այլևս մտադիր չէ լռել Հայոց ցեղասպանության մասին

Եվրոպայի հայերի համագումար. Միջազգային հանրությունն այլևս մտադիր չէ լռել Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Եվրոպայի հայերի համագումարը կոչով դիմել է միջազգային հանրությանն ու հասարակական կարծիքին Հայոց ցեղասպանության 96-ամյակի կապակցությամբ: 96 տարի է անցնում հայության դեմ իրագործված ցեղասպանությունից, սակայն այսօր էլ թուրքական պետականության կազմակերպած այդ հրեշավոր հարվածի հետևանքները կրում են Հայաստանը, հայ ազգը և աշխարհի տարբեր կողմերում ապրող յուրաքանչյուր հայ քաղաքացին»,- ասվում է ուղերձում: Դրանում նշվում է, որ անվիճելի փաստ է այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հասել է իր զարգացման կիզակետին և, որ «առաջադեմ մարդկությունն ու համաշխարհային հանրային կարծիքն իրենց վճռական քայլերով ապացուցեցին, որ այլևս պատրաստ չեն մոռացության մատնել մարդկության դեմ իրականացված այս ոճիրը»: Այս գործընթացի զարգացումը ցույց է տալիս, որ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է: Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ մարդու իրավունքների պաշտպանության առիթով բոլոր խոսակցությունները` կլինեն կեղծ, եթե րոպեական քաղաքական, տնտեսական և այլ կարգի շահերի համար լռության մատնվի հայերի դեմ իրականացված մեծ ոճիրը, և «ամբողջ ժողովրդի դահիճների ժառանգները ստանան այս կամ այն կարգի հովանավորություն: Քանի դեռ հայերի դեմ կատարված ցեղասպանությունը չի ընդունվել որոշ պետությունների կողմից և նրա հետևանքները չեն վերացել, վերջիններիս պետք է դիտել որպես ոճրագործության մասնակցի կամ գործակցի»:

AAE-ն հայտարարում է, որ միայն թուրքերի զղջումը և միջազ•ային հանրության կողմից տրված միանշանակ գնահատականներն ու իրա•ործված ոճրա•ործության դատապարտումը կարող են լինել երաշխիք, որ Թուրքիան նորից չի սկսի ցեղասպանությամբ լուծել իր քաղաքական հարցերը: «Միայն այս ձևով Թուրքիան կարող է ապացուցել իրեն և աշխարհին, որ այլևս չի համարվում ոճրագործ պետություն: Հայերի նկատմամբ թուրքական ոճրային քաղաքականությունը չվերսկսելու նախանշան կարող է հանդիսանալ նաև այն, որ Թուրքիան հրաժարվի Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ մտնելուց, և Հայաստանը շրջափակման ենթարկելու 15-ամյա քաղաքականությունից: Թուրքիան, երբ ձեռք է մեկնում հայերին, այդ ձեռքը չի կարող ներկված լինել հայ ժողովրդի նախնիների արյան հետքերով»,- ընդգծվում է ուղերձում: AAE-ն ավելացրել է նաև, որ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Ֆրանսիայից և Ռուսաստանից հետո, ամենից առաջ` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և մանավանդ Գերմանիայի կողմից ունի մեծ նշանակություն` ոչ միայն որպես հայերի նկատմամբ արդարացի մոտեցում, այլև համայն մարդկությունից այս ոճրագործությունը արմատախիլ անելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---