Ամերիկացի պրոֆեսորն առաջարկում է վերադարձնել Այա Սոֆիան քրիստոնյաներին

Ամերիկացի պրոֆեսորն առաջարկում է վերադարձնել Այա Սոֆիան քրիստոնյաներին

PanARMENIAN.Net - Պրոֆեսոր Դոնալդ Հայնցը Կալիֆորնիայի համալսարանից բաց նամակով դիմել է Թուրքիայի կառավարությանը՝ առաջարկելով վերադարձնել Սբ Սոֆիայի տաճարը քրիստոնյաներին: «Ստամբուլը ցանկանում է կամուրջ լինել մշակույթների միջև, սակայն, ես պնդում եմ, որ այն բացառապես թուրքամահմեդական մեգապոլիս է, ի տարբերություն ժամանակակից մեծ քաղաքաների կրոնական բազմազանության: Թեև միգրացիան անցյալում է մնացել, ազգային գիտակցության մեջ տիրում է մոնիզմը: Բռնի մահմեդականացման քաղաքականությունը գերիշխում է բազմամշակութայնության գաղափարի վրա: Եթե Ստամբուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերադարձնեն Սբ Սոֆիան քրիստոնյաներին, դա կլինի խորհրդանշական և բարի կամքի ակտ: «Իսլամը ոչինչ չի կորցնի, եթե թանագարանի վերածված եկեղեցին վերադարձվի նրա իսկական տերերին»,-գրում է Դոնալդ Հայնցը:

Հայնցն ընդգծում է, որ քրիստոնեությունը երախտագիտությամբ կընդունի այդ քայլը, իսկ Ստամբուլը կվերադարձնի բոլոր կրոնների քաղաքի երբեմնի համբավը, գրում է Hurriyet Daily News-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---