Արգենտինայի խորհրդարանի վերին պալատն ընդունել է Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն23 ապրիլի 2011 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի նախօրեին Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը` սենատորներ Դանիել Ֆիլմուսի, Ռուբեն Ժուստինիանիի, Էրնեստո Սանսի և Սոնիա Էսկուդերոյի նախաձեռնությամբ ընդունել է հայտարարություն, որով կրկին անգամ դատապարտում է Մեծ եղեռնի հեղինակներին: Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ «ապրիլի 24-ի նախօրեին, երբ լրանում է 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ գործած այդ հանցագործության 96–րդ տարելիցը, Ազգային սենատը վերահաստատում է իր որոշումը` ապրիլի 24-ը հռչակել «Հանդուրժողականության և ազգերի միջև հարգանքի օր»` ի հիշատակ հայ ժողովրդի դեմ գործած ցեղասպանության»: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ «Ազգային սենատը դատապարտում է ՄԱԿ-ի 1948 թ. «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» համաձայնագրով նախատեսված ցեղասպանության բոլոր ձևերն ու անհանդուրժողականության և ցեղասպանության ժխտմանն ուղված բոլոր դրսևորումները և իր համերաշխությունն է հայտնում արգենտինահայ համայնքի հետ»: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |