Վիկ Դարչինյանը դարձել է աշխարհի չեմպիոն IBO վարկածով![]() 24 ապրիլի 2011 - 09:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի Nokia Theatre-ում Վիկ Դարչինյանը թեթևագույն քաշային կարգում վստահ հաղթանակ է տարել կոլումբացի Յոնի Պերեսի հանդեպ: Վնասվել է Պերեսի ձախ հոնքը և բժիշկ Փոլ Ուոլլսը դադարեցրել է մենամարտը: Արդեն այդ պահի դրությամբ Դարչինյանը առաջատար էր հաշվում՝ 50:44: Հայ բռնցքամարտիկը, ինչպես և խոստացել էր, հզոր հարվածներ է հասցրել մենամարտի առաջին իսկ վայրկյաններից: Նա հարձակվել է, ստիպելով Պերեսին պաշտպանվել: Հարվածների տարափից հետո Պերեսը հայտնվեց ռինգում արդեն երկրորդ ռաունդում: Դարչինյանը շարունակեց նույն ոգով ու կարողացավ վերադարձնել չեմպիոնի գոտին IBO վարկածով: Դարչինյանն իր մենամատը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նրա գոտու վրա գրված էր՝ 1915: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |