Մինսկի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Մինսկում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին Մինսկից հաղորդեց Բելոռուսի հայ համայնքի ներկայացուցիչ Միքայել Գրիգորյանը, ապրիլի 24-ի առավոտյան Մինսկի հայերը հավաքվել էին Ալեքսանդր Նևսկու տաճարի դիմաց, որպեսզի մասնակցեն Զատկի տոնի առթիվ մատուցվող պատարագին: Այնուհետև Մինսկում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները պսակ դրեցին հուշարձան-խաչքարին:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Բելոռուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը: Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառմանն ավելի քան 200 հայ մասնակցեց:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---