Թաներ Աքչամը հանդես կգա Հայոց ցեղասպանության մասին դասախոսությամբ

Թաներ Աքչամը հանդես կգա Հայոց ցեղասպանության մասին դասախոսությամբ

PanARMENIAN.Net - Մինեսոտայի Հայագիտության ԱՄՆ ազգային ասոցիացիան (NAASR) հիմնադրման 57-ամյակի կապակցությամբ կազմակերպելու է դասախոսությունների շարք: Քլարկի համալսարանում տեղի կունենան մի շարք միջոցառումներ, որոնց առաջին օրը «Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունն անհրաժեշտ է ապագայի համար» զեկույցով հանդես կգա թուրք պատմաբան, Թաներ Աքչամը, որը Քլարկի համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրման և ժամանակակից հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր է, գրում է Armenian Weekly-ն:

Թաներ Աքչամը հայտնի թուրք պատմաբան է և սոցիոլոգ, 20-րդ դարի 70-ականներին հեռացել է հայրենիքից: «Կայսրությունից հանրապետություն», «Թուրքական ազգայնամոլությունը և Հայոց ցեղասպանությունը», «Ամոթալի ակտ. Հայոց ցեղասպանությունը և Թուրքիայի պատասխանատվությունը» գրքերի հեղինակ է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---