Աբդուլլահ Գյուլը չի բացառել, որ թուրքերը կասեն «ոչ» ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը![]() 1 մայիսի 2011 - 15:49 AMT PanARMENIAN.Net - «Հնարավոր է, Թուրքիայի ժողովուրդը «ոչ» ասի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ինչպես դա արել է Նորվեգիայի ժողովուրդը»,- ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ հանդես գալով հայտարարությամբ Ավստրիա կատարելիք այցի նախաշեմին, որը նախատեսված է մայիսի 2-ին: Ինչպես նշել է Գյուլը, Թուրքիան ապագայում բավական հրապուրիչ երկիր կդառնա և մեծ ավանդ կունենա ԵՄ-ում: Հիշեցնելով այն մասին, որ ճանապարհը դեպի Եվրամիություն բավական երկար է, Գյուլն ասել է, որ 2005-ին որոշում է ընդունվել Թուրքիայի՝ ԵՄ մտնելու համար բանակցությունները սկսելու մասին, որի լույսի ներքո նրանք պետք է հավատարիմ մնան «pacta sunt servanda» (պայմանագրերին պետք է հետևել) սկզբունքին: Թուրքիայի նախագահը շեշտադրել է այն, որ Թուրքիայի՝ ԵՄ մտնելու ճանապարհին խոչընդոտները ոչ միայն անօրինական են, այլ նաև անարդար: «Գլխավորն այն է, որ Թուրքիան ապահովում է ԵՄ չափանիշներին համապատասխանություն»,- ասել է Գյուլը: Նշելով այն, որ անհնար է ուշադրություն չդարձնել միլիոնավոր մահմեդականերին, որոնք բնակվում են Եվրոպայում, Գյուլն ասել է, որ քսենոֆոբիան, արմատականությունը և իսլամաֆոբիան չեն համապատասխանում Եվրոպայի ոգուն, հաղորդում է TRT Russian-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |