Ավելի քան 200.000 մարդ Ստամբուլում հավաքվել է մայիսմեկյան ցույցի

Ավելի քան 200.000 մարդ Ստամբուլում հավաքվել է մայիսմեկյան ցույցի

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին ավելի քան 200.000 մարդ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվել է մայիսմեկյան ցույցի, որը դարձել է վերջին տարիներին արհմիությունների խոշորագույն ակցիան, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Ցույցին մասնակցել են թուրքական կուսակցությունների և ՀԿ-ների ակտիվիստներ: Ելույթ ունենալով ցույցի ժամանակ՝ արհմիությունների ղեկավարները հայտարարել են, որ Թուրքիայի գլխավոր խնդիրը գործազրկությունն է և աղքատությունը: Գործազրկության մակարդակով այն Եվրոպայում զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ աղքատության մակարդակով՝ աշխարհում երրորդ տեղը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Արհմիությունների մայիսմեկյան ակցիաներ նաև կայացել են Թուրքիայի այլ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Անկարայում: Տեղ-տեղ տեղի են ունեցել ցուցարարների և իրավապահ ուժերի բախումներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---