Փորձագետ. Ռազմական սպառնալիքը ղարաբաղյան գործընթացի վրա ազդելու Բաքվի միակ և վերջին ռեսուրսն է

Փորձագետ. Ռազմական սպառնալիքը ղարաբաղյան գործընթացի վրա ազդելու Բաքվի միակ և վերջին ռեսուրսն է

PanARMENIAN.Net - Ռազմական սպառնալիքը ղարաբաղյան գործընթացի վրա ազդելու Բաքվի միակ և վերջին ռեսուրսն է: Այլ ռեսուրսներ Բաքուն չունի: Այդ մասին Երևանում հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտության դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը: «Ադրբեջանը հասկանում է, որ Ղարաբաղի հարցում նա կարող է օգտագործել միայն այդ ռեսուրսը: Սակայն, ցանկանում եմ նշել, որ սահմանային միջադեպերն ու դիվերսիաները, որ կազմակերպում է Ադրբեջանը, ամենևին էլ չեն ազդում իրական քաղաքականության վրա: Թեև միջազգային հանրությունը զուսպ է արձագանքում Բաքվի դիվերսիաներին, այնուամենայնիվ, նրա դիրքորոշումը հստակ է՝ ոչ ոք չի ցանկանում, որ ռազմական գործողությունները վերսկսվեն: Պատերազմի մասին խոսում է միայն Ադրբեջանը»,-ասել է հայ փորձագետը:

Նա հավելել է, որ այսօր նույնիսկ ադրբեջանական հանրությունն է գիտակցում, որ Ալիևի պատերազմ սկսելու սպառնալիքները լոկ ռազմական շանտաժ են:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---