Երևանում մեկնարկել է «Նորաձևության ճանապարհ`երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը![]() 4 մայիսի 2011 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է «Նորաձևության ճանապարհ`երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստան են ժամանել եվրոպացի նկարիչ-մոդելավորողներ ու նորաձևության ոլորտի փորձագետներ: «Սա հիանալի ծրագիր է, և լավ հնարավորություն է ընձեռում օտարերկրացի մոդելավորողներին ծանոթանալ միմյանց մշակույթի հետ: Այն Հայաստանի համար կարևոր է այնքանով, որ նման փոքր և ոչ հարուստ երկրում շփումը այդքան էլ մեծ չէ օտարերկրյա գործընկերների հետ: Ճիշտ է, հիմա կա համացանց, որն ահագին հեշտացնում է գործը, բայց այն չի փոխարինի անմիջական շփմանը»,-լրագրողներին է ասել Հայաստանում Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: «Այս ծրագիրը ինձ հնարավորություն է ընձեռում ավելի շատ ուսումնասիրել և ճանաչել հայոց մշակույթը, մասնավորապես հայկական տարազը: Ես իմ հագուստներում օգտագործում եմ ռումինական տարրեր, բայց ինձ համար հետաքրքիր կլինի այն համադրել հայկականի հետ»,-PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռումինիայի ներկայացուցիչ Անդրա Քլիցանը: Ծրագրի ընթացքում հինգ հայ նկարիչ-մոդելավորող եվրոպացի հինգ գործընկերների հետ կծանոթանան միմյանց երկրների անցյալին ու մշակութային ժառանգությանը` նոր գաղափարներ մշակելու և ոգեշնչվելու համար: Նրանք հնարավորություն կունենան ուսումնասիրելու Հայաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ռումինիայի, Դանիայի և Չեխիայի ազգային տարազների պատմությունը: Նկարիչ-մոդելավորողները տարազը կդիտարկեն մշակութային համատեքստում և ժամանակակից մոտեցումներն ու տեխնոլոգիաներ օգտագործելով` իրենց հավաքածուների միջոցով յուրովի կմեկնաբանեն երկրների մշակույթն ու ազգային ինքնությունը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |