Թուրքական հեռուստատեսությունը ցույց կտա «Հիշելով բարեկամությունը» ֆիլմը հայկական սփյուռքի մասին![]() 5 մայիսի 2011 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքական պետական TRT հեռուստատեսությունը փաստագրական ֆիլմ է նկարահանել Արգենտինայի ու Ֆրանսիայի հայ համայնքների մասին: Ֆիլմը կոչվում է «Հիշելով բարեկամությունը» և պատմում է հայերի ու թուրքերի միջև առկա պատմական խնդիրների մասին: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, ֆիլմը պատմում է քաղաքականությունից հեռու մնացող, պարզ մարդկանց մասին: Ֆիլմի ռեժիսոր Սևինջ Յեշիլթաշն է: Փաստագրական ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսի 9-ին: Յեշիլթաշը մեկ տարի է անցկացրել Բուենոս Այրեսում և Վալանսում: «Ես չպետք է պատմաբան լինեմ, ես ուղղակի պատմում եմ մարդկանց մասին: Բուենոս Այրեսում ինձ համար հեշտ էր աշխատել, սակայն ուղևորությունը Հալեպի ու Բեյրութի հայ համայնքներ շատ ծանր եղավ: Նրանք շատ վատ են տրամադրված Թուրքիայի հանդեպ: Ես մտադիր էի ֆիլմ նկարահանել նաև Հալեպի ու Բեյրութի հայ համայնքների մասին, սակայն չկարողացա»,-ասել է նա: Ըստ նրա, թուրքերը Սփյուռքը պատկերացնում են որպես մեկ միասնություն, սակայն դա այդպես չէ, այն կազմված է տարբեր մարդկանցից: «Բազմաթիվ մարդիկ հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ խոսում ու երգում են թուրքերեն: Նրանք կորցրել այն երկիրը, որտեղ ծնվել են: Ես տեսնում եմ, թե որքան դժվար է նրանց համար հասկանալ միմյանց»,-ասել է ռեժիսորը: Ֆիլմը կազմված է երկու մասից՝ յուրաքանչյուրը 70 րոպե: TRT-ով ցուցադրվելուց հետո., այն կներկայացվի նաև տեղական ու միջազգային փառատոններում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |