Բեռլինում թուրքական ռեստորանի տերը մտադիր է «Հումանիզմի հուշարձանը» տեղափոխել Գերմանիայի մայրաքաղաք![]() 6 մայիսի 2011 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում ռեստորանի սեփականատեր, էթնիկ թուրք Ադնան Օրալը ցանկանում է «Հումանիզմի հուշարձանը» տեղափոխել Կարսից Գերմանիայի մայրաքաղաք: Ինչպես գրում է SPIEGEL-ը, Օրալը մտադիր է վերականգնել հուշարձանը: Ադնան Օրալի խոսքերով, Թուրքիայի վարչապետն իրավունք չուներ անհարգալից խոսել արվեստի ստեղծագործության մասին: «Եվրոպայում չէր կարող նման բան պատահել»,- նշել է նա: 2011-ի հունվարին Կարս կատարած այցելության ժամանակ Էրդողանը հուշարձանն անվանել է «անճոռնի» և հրահանգ տվել, որպեսզի այն ապամոնտաժեն: Մեհմեդ Աքսոյի երկու 35-մետրանոց արձանները խորհրդանշում են հայ-թուրքական բարեկամությունը: Օրալն ասել է, որ հուշարձանը տեղափոխելու է հայերի օգնությամբ և դա, նրա օգնությամբ դժվար է լինելու: «Սկզբից ես այն կգնեմ, իսկ հետո թույլտվություն կխնդրեմ այն տեղափոխելու համար: Այդ ամենից հետո 1915-ի Հայոց ցեղասպանության մասին հիշող գերմանացիները կօգնեն ինձ: Ես գիտեմ, որ Գերմանիան իմացել է Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման մասին, բայց ոչինչ չի արել սպանդը դադարեցնելու համար»,- ասել է Օրալը: Կարսում «Հումանիզմի հուշարձանն» արդեն մասնակի ապամոնտաժվել է` չնայած թուրք մտավորականության բողոքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |