Էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի առաջնությունում առաջատարին զիջում է ընդամենը 0,5 միավորով

Էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի առաջնությունում առաջատարին զիջում է ընդամենը 0,5 միավորով

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը կիսեց միավորները Բելա Խետոնաշվիլիի հետ (Վրաստան): Հայ շախմատիստուհին 3,5 միավոր է հավաքել և 2-րդ տեղում է` առաջատար Վիկտորիա Սմիլիտային (Լիտվա) զիջելով միայն 0,5 միավորով:

Հաղթանակ տարավ Մարիա Գևորգյանը, որն առավելության հասավ Կարինա Շչեպկովսկայա-Խոռովսկայայի նկատմամբ: Անահիտ Խառատյանը սպիտակ ֆիգուրներով կոտրեց Սիրանուշ Ղուկասյանի դիմադրությունը, իսկ Աննա Հայրապետյանը` Իրինա Բուլմագայի (Ռումինիա):

Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ ոքի խաղացին` հաշտություն կնքելով համապատասխանաբար Անաստասիա Սավինայի (Ռուսաստան) և Աննա Ուշենինայի (Ուկրաինա) հետ: Ուժերը հավասար էին նաև Նելլի Աղինյան – Մադոնա Բոկուչավա (Վրաստան) պարտիայում:

Իսկ Լիա Մարտիրոսյանը զիջեց Սալոմե Խաժոմիին (Վրաստան):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---