Մայիսի 12-ին Սկոպյեում կմեկնարկի եվրոաֆրիկյան գոտու տղամարդկանց Davis Cup թիմային առաջնությունը12 մայիսի 2011 - 08:28 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Սկոպյեում կմեկնարկի եվրոաֆրիկյան գոտու տղամարդկանց 3-րդ խմբի Davis Cup թենիսի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը C ենթախմբում է, որտեղ նրա մրցակիցները կլինեն Վրաստանի և Չեռնոգորիայի հավաքականները: Մայիսի 12-ին այդ հավաքականները կմրցեն միմյանց հետ, Հայաստանի հավաքականն իր ելույթները կմեկնարկի մայիսի 13-ին: Հայաստանի հավաքականի կազմում ելույթ կունենան Խաչատուր Խաչատրյանը, Աշոտ Գևորգյանը, Թորգոմ Ասատրյանը և էստոնացի թենիսիստ Դանիել Պրոսկուրան, որը սկոպյե մեկնելուց առաջ է միացել թիմին: Հավաքականի կապիտանը կլինի Վահե Ավետիսյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |