Սեպտեմբերին Երևանում կկայանա «Լրտեսների երեխաները 4: Արմագեդոն» ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Լրտեսների երեխաները 4: Արմագեդոն» (Spy Kids 4: All the Time in the World) ֆիլմի պրեմիերան: Այդ մասին հաղորդում է the internet movie database կայքը: Սա «Լրտեսների երեխաները» շարքի չորրորդ ֆիլմն է, որի պրեմիերան ծրագրված է 2011 թվականի օգոստոսի 19-ին: Ֆիլմը կթողարկվի 3D ձևաչափով: Նկարահանումները մեկնարկել են 2010 թվականի հոկտեմբերի 27-ին:

Ֆիլմը պատմում է նախկին լրտեսուհի Մարիսա Կորտեզ Ուիլսոնի (Ջեսիկա Ալբայի) մասին, որը պետք է փրկի աշխարհը, երբ Ժամանակի տրրակալը (Ջերեմի Պիվեն) սպառնում է ոչնչացնել մոլորակը: Տասնամյա երկվորյակներ Ռեբեկան ու Սեսիլը` նրա առաջին ամուսնությունից ծնված երեխաները նույնպես մասնակցում են իրադարձություններին: Նրանց, իհարկե, օգնում են մեզ արդեն ծանոթ Կարմենը (Ալեքսա Վեգա) և Ջունի Կորտեզը (Դերիլ Սաբարա):

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---