Երևանում կցուցադրվի բազում մրցանակների արժանացած «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմը

Երևանում կցուցադրվի բազում մրցանակների արժանացած «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմը

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա պատերազմի մասնակից Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը պարզ, մարդկային արժեքների մասին է, թե ինչպե՞ս պահպանել արժանապատվությունն այս քաոսում, ինչպե՞ս մնալ մարդ այդ ամենին ականատես լինելուց հետո:

«Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի կողմից ստեղծված «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրությունը սկսվել է 2007թ.-ից: Ֆիլմն արցախյան պատերազմի և խաղաղության մասին է, որը մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես Ադրբեջանի իշխանական և հասարակական թևերում:

BBC (Մեծ Բրիտանիա), PBS (ԱՄՆ) WDR (Գերմանիա), ARTE (Ֆրանսիա), YLE (Ֆինլանդիա) միջազգային անվանի կինոարտադրողների հետ համատեղ ստեղծված այս ֆիլմը թարգմանվել է 15 լեզուներով և արժանացել ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մրցանակների (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակ, «Լավագույն Նոր Վավերագրական Կինոռեժիսոր» Նյու-Յորքի Թրայբեկա կինոփառատոնում, Լավագույն վավերագրական ֆիլմ «Ոսկե Ծիրան» Միջազգային Կինոփառատոնում և այլն):

Ֆիլմի միջազգային ցուցադրությանը դեմ էին արտահայտվել Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչները ողջ աշխարհում, սակայն այդ պահանջը մերժվեց:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---