Օգոստոսի 10-ին Կաունասում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կհանդիպի Լիտվայի հավաքականի հետ

Օգոստոսի 10-ին Կաունասում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կհանդիպի Լիտվայի հավաքականի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական խաղ կանցկացնի Լիտվայի հավաքականի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ՀՖՖ մամլո ծառայությունում, խաղը տեղի կունենա օգոստոսի 10-ին Կաունասում: Թիմերը հանդիպել են 2000թ., կրկին Կաունասում: Այդ ընկերական խաղում Հայաստանի հավաքականը հաղթեց 1:2 հաշվով:

Հայաստանի հավաքականը FIFA-ի ընթացիկ վարկանիշում զբաղեցնում է 62-րդ տեղը, իսկ Լիտվայի հավաքականը 46-րդն է: Իր առաջիկա խաղը հայկական թիմը կանցկացնի հունիսի 4-ին Ռուսաստանի հավաքականի հետ Սանկտ Պետերբուրգում: Վարդան Մինասյանի սաները խաղին կսկսեն պատրաստվել մայիսի 18-ից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---