«Եվրատեսիլ-2011»-ի եզրափակչի համար ռեկորդային քանակի տոմս է վաճառվել

«Եվրատեսիլ-2011»-ի եզրափակչի համար ռեկորդային քանակի տոմս է վաճառվել

PanARMENIAN.Net - Դյուսելդորֆում մայիսի 10-14-ն ընթացող «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթի համերգների համար ռեկորդային քանակի տոմս է վաճառվել: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի հեռարձակողների միության նախագահ Յարմո Սիյմը:

«Համերգին հավատարմագրված է մոտ 10 հազար մարդ, սակայն վաճառվել է 35 հազար տոմս: Dusseldorf Arena-ն կարող է այդքան հանդիսատես տեղավորել: Կիսաեզրափակիչներին ավելի քիչ մարդ կար, ոչ բոլոր տոմսերն էին սպառվել, սակայն եթե գումարենք կիսաեզրափակիչների ու եզրափակչի համար վաճառված տոմսերը, կստացվի, որ այս տարվա «Եվրատեսիլն» ամենալայնածավալն է պատմության մեջ»,-ասել է Սիյմը՝ հիշեցնելով, որ անցյալ տարի մրցույթի համար ծախսվել էր գրեթե 25 մլն եվրո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ են անցել հետևյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Սերբիա, Ռուսաստան, Շվեյցարիա, Վրաստան, Ֆինլանդիա, Իսլանդիա, Հունգարիա, Լիտվա, Ադրբեջան, Հունաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Ավստրիա, Ուկրաինա, Մոլդովա, Շվեդիա, Սլովենիա, Ռումինիա, Էստոնիա, Դանիա, Իռլանդիա:

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացել է «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես է եկել 4-րդ համարի տակ: Էմմին մրցույթում ներկայացրել է «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը մտնելու է մրցույթի լավագույն հնգյակ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---