Youtube-ում արդեն հայտնվել է առաջին հայկական «Թափառում» ռոք-օպերայի թրեյլերը

Youtube-ում արդեն հայտնվել է առաջին հայկական «Թափառում» ռոք-օպերայի թրեյլերը

PanARMENIAN.Net - Youtube-ում արդեն հայտնվել է առաջին հայկական «Թափառում» ռոք-օպերայի թրեյլերը: Ռեժիսորը և գլխավոր դերակատարն Արշալույս Հարությունյանն է: Ֆիլմը հանդիսատեսի դատին է հանձնվելու հունիսի 3-ին: Ֆիլմում նկարահանվել են Արշալույս Հարությունյանը, Արման Էլբերտը, Արամ Սուքիասյանը, Օֆելյա Զաքարյանը, Կամի Լիբարիտյանը, Վահան Խաչատրյանը:

Ֆիլմի սյուժեն. Ջեյմս Արամյանը վթարի ենթարկվելով տեղափոխվում է հիվանդանոց: Բժիշկները նրա ուղեղը տեղափոխում և պատվաստում են այլազգի մի հիվանդի: Ջեյմսի հոգին չի ընդունվում երկնքում Գաբրիել Հրեշտակապետի և Միքայել զորապետի կողմից, պատճառաբանելով` մեռյալի անհասկանալի, «կիսատ-պռատ» լինելը և հետ է ուղարկվում երկիր...

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---