Ադրբեջանցի քաղաքագետն արդեն երաշխավորում է «Եվրատեսիլ-2012» հայ մասնակիցների անվտանգությունը

Ադրբեջանցի քաղաքագետն արդեն երաշխավորում է «Եվրատեսիլ-2012» հայ մասնակիցների անվտանգությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը գտնում է, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին: Նրա խոսքերով, ըստ մրցույթի կանոնների, բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովում է կազմակերպիչ երկիրը, և հայ մասնակիցների անվտանգությունը, նախապատրաստվելու և ելույթ ունենալու հնարավորությունը կերաշխավորվի:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ադրբեջանցի մասնակիցների հաղթանակը Դյուսելդորֆում կանդրադառնա Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վրա, քաղաքագետը կարծիք է հայտնել որ այդ հայտարարությունները կմեղմանան:

Ադրբեջանական Էլլա և Նիկի դուետը «Running Scared» երգով դարձել է «Եվրատեսիլ 2011» երաժշտական մրցույթի հաղթողը: Ըստ մրցույթի կաննոների, հաջորդ «Եվրատեսիլը» կանցնի հաղթող երկրում, այս դեպքում՝ Բաքվում:

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացել է «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես է եկել 4-րդ համարի տակ: Էմմին մրցույթում ներկայացրել է «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը մտնելու է մրցույթի լավագույն հնգյակ:

10  Եվրատեսիլի հայաստանցի մասնակիցները
Եվրատեսիլ

Եվրատեսիլը էստրադային երգի մրցույթ է Եվրոպայի երկրների շրջանում: Մրցույթին մասնակցում է մեկական ներկայացուցիչ Եվրոպական հեռարձակողների միության անդամ երկրներից: Մրցույթը անց է կացվում ամեն տարի, 1956թ. ի վեր եւ վերջին տարիներին հավաքում է 100-600 մլն հանդիսատես: 2000թ. ի վեր մրցույթը մշտապես հեռարձակվում է ինտերնետում: 2008թ. Եվրատեսիլի ուղիղ հեռարձակումը դիտել է շուրջ 400 մլն մարդ ավելի քան 50 երկրներում: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը սկսել է անդամակցել 2005թ. հուլիսի 8-ին: Հայաստանն առաջինն էր Անդրկովկասում, որը մասնակցեց Եվրատեսիլին: 2006թ. Հայաստանը ներկայացրեց երգիչ Անդրեն եւ գրավեց 8-րդ տեղը: Հաջորդը Հայկոն էր, որը միանգամից հանդես եկավ եզրափակչում նույն արդյունքով: Ամենաբարձր արդյունքը ցույց է տվել Սիրուշոն 2008թ. Սերբիայում` զբաղեցնելով 4-րդ տեղը: 2009թ. Հայաստանը ներկայացնում էին քույրեր Ինգա եւ Անուշ Արշակյանները` գրավելով 10-րդ տեղը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---